Մատչելիության հղումներ

Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում


Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Դավոսում, 22 հունվարի, 2019թ.

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

Երևանը և Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում` արդյո՞ք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե՞՝ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG