Մատչելիության հղումներ

«Կարևորում ենք հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը». Փաշինյանը շնորհավորել է Ցիպրասին


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն:

Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների և բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների:

Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու և առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարագը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG