«Մենք շարունակում ենք աշխատել Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության ուղղությամբ», - Թբիլիսիում այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Դաշինքի ղեկավարի խոսքով՝ՆԱՏՕ-ի նախորդ տարի կայացած համաժողովը մեկ անգամ ևս վերահաստատեց 2008-ին Բուխարեստում կայացված որոշումը, որով Վրաստանին հնարավորություն է տրվում մի օր անդամակցել Հյուսիս-Ատլանտյան դաշինքին:
«Վրաստանը, զինվորականների թվաքանակի առումով, մեր նախաձեռնություններին մասնակցող ամենախոշոր [գործընկեր] պետությունն է: Հուսով եմ, որ շուտով Վրաստանը կողջունենք ՆԱՏՕ-ի կազմում», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարը Թբիլիսիէ ժամանել մարտի 18-ին մեկնարկած «ՆԱՏՕ-Վրաստան 2019» բազմազգ զորավարժությունների եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով: