Մատչելիության հղումներ

«Աշխատելու ենք օբյեկտիվ իրականության մեջ՝ կա խնդիր, պահանջելու ենք իշխանությունից լուծել». Սերգեյ Բագրատյան


«Բարգավաճ Հայաստան»-ը, որպես իրական ընդդիմություն աշխատելու է օբյեկտիվ իրականության մեջ՝ կա խնդիրը պահանջելու է իշխանությունից լուծել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Մենք չենք կարող ձևական, այնքան որ որպես ընդդիմություն, ցանկացած փոքր առիթն օգտագործել և դժգոհության իրական հատվածը ներկայացնել որպես պայթուցիկ վիճակ, դա մեզ համար ընդունելի չէ, որովհետև եթե մենք իրական ընդդիմություն ենք և ցանկանում ենք բարելավել ժողովրդի վիճակը, մենք աշխատելու ենք օբյեկտիվ իրականության մեջ՝ կա խնդիրը, պահանջելու ենք իշխանությունից լուծել, մենք էլ, որպես ընդդիմություն, ժողովրդի կողմից առաջարկները ձևակերպելու ենք, օգնելու ենք, որ էդ խնդիրները հասկանալի լինեն, և օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալու և անմիջապես այդ բողոքող հատվածի հետ քննարկելու ենք խնդիրները», - ասց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Ազատության» հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի շատ հակված է մտածելու, որ Հայաստանում դժգոհության ալիք չկա՞, կան բողոքի ցույցեր, Բագրատյանը պատասխանեց. - «Դե դժգոհել, բողոքել եզրույթները խիստ տարբեր չեն։ Քանի որ քաղաքականությունն արտացոլվում է նաև տնտեսության վրա և ազատ հարաբերությունները, որ քաղաքական դաշտում մենք այլևս ունենք որպես իրողություն, պետք է տարածվի նաև տնտեսության վրա, պարզ ասեմ՝ քաղաքացու կենցաղի վրա, իր խնդիրների լուծման ընթացքի վրա, հետևաբար սպասելիքները, որ կա, որ քաղաքական, ազատ իշխանությունը, որ ժողովրդավարության դասական օրինակ է ներկայացնում հանրությանը, պետք է դա տարածվի նաև կենցաղի, տնտեսության վրա, և բոլոր հարաբերություններում մենք պետք է տեսնենք այդ ազատությունը և այդ ազատությունը թույլ է տալիս նաև բողոքել ցանկացած քաղաքակիրթ երկրում. եվրոպական ամենազարգացած երկրներում մենք հաճախակի տեսնում ենք բողոքի ցույցեր և դա որևէ մեկը չի համարում, որ ապոկալիպսիս տեղի կունենա»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել էր, որ «Հայաստանում դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին տեղյակ չէ»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG