Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանը պատժել է նահանգապետին


Փրկարարները Տիգրիսից դուրս են հանում ջրախեղդ եղած ուղևորների դիակները
Փրկարարները Տիգրիսից դուրս են հանում ջրախեղդ եղած ուղևորների դիակները

Իրաքի խորհրդարանը քվեարկությամբ պաշտոնանկ է արել Նինվեի նահանգապետին այն բանից հետո, երբ նահանգում գերբեռնված լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ:

Ջրախեղդ եղածների թվում են նաև կանայք և երեխաներ: Ողբերգական վթարը տեղի է ունեցել մարտի 21-ին: Լաստանավը ջրասույզ է եղել Տիգրիս գետում՝ Մոսուլ քաղաքից ոչ հեռու:

Նահանգապետին և նրա երկու տեղակալներին պաշտոնանկ անելու առաջարկը խորհրդարանին ներկայացրել է Իրաքի վարչապետ Ադել Մահդին:

Ողբերգությունը մեծ վրդովմունք է առաջացրել Իրաքում, հանրությունը Նինվեի նահանգի ղեկավարներին մեղադրել է հանցավոր անփութության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG