Մատչելիության հղումներ

Մերկ ուղևորը փորձել է օդանավ բարձրանալ


Ուղևորները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ
Ուղևորները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ամբողջությամբ մերկ մի ուղևոր փորձել է օդանավ բարձրանալ՝ պնդելով, թե «հագուստը նվազեցնում է աերոդինամիկ ունակությունները»:

Քաղաքացին չվերթի գրանցումից հետո հանել է հագուստը և վազել դեպի «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության օդանավը տանող միջանցքով՝ բղավելով, որ մերկ վիճակը նպաստում է «մարմնի աերոդինամիկային»:

Այդ քաղաքացուն կանգնեցրել են օդանավակայանի աշխատակիցները, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան ուղեկցել են օդանավակայանի բժշկական սենյակ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, քաղաքացուն հետագայում փոխադրել են բուժհաստատություն:

Հաղորդվում է, որ նա Յակուտսկից է և բնակվում է Մոսկվայի մարզում: Ըստ ականատեսների, այդ անձը գինովցածի տպավորություն չի թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG