Մատչելիության հղումներ

Սերբիայում լայնածավալ բողոքի ակիաներ են


Հազարավոր սերբեր պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, Բելգրադ, 23 մարտի, 2019թ.
Հազարավոր սերբեր պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, Բելգրադ, 23 մարտի, 2019թ.

Սերբիայում վերսկսվել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը:

Հազարավոր սերբեր Վուչիչին մեղադրում են դիկտատորական գործելաոճի համար և պնդում են, որ մամուլը միակողմանի է լուսաբանում բողոքի ակցիաները:

Երեկ խոշոր ցույցեր և հանրահավաքներ են տեղի ունեցել ոչ միայն մայրաքաղաք Բելգրադում, այլև Սերբիայի մի շարք այլ քաղաքներում:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության կենտրոնակայանի մոտ և պահանջել են անաչառ ակցիաների լուսաբանում:

Աջակողմյան քաղաքական լիդեր Բոսկո Օբրադովիչի ղեկավարած մի խումբ մարտի 16-ին ներխուժել է ՌՏՍ պետական ռադիոյի և հեռուստատեսության շենք և պահանջել է տալ հանրությանն ուղիղ եթերում ուղերձով դիմելու հնարավորություն:

Պահանջը մերժվել է, և ոստիկանները կարողացել են դուրս հանել ցուցարարներին շենքից: Առնվազն 18 մարդ ձերբակալվել է:

Ցուցարարների մեծ մասը պահաջում է Վուչիչի հրաժարականը, մամուլի ազատություն և արտահերթ ընտրություններ:

Սակայն այդ շարժումը միատարր չէ, ակտիվիստների թվում են երեք տասնյակ տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ:

Դրա հետևանքով, ըստ վերլուծաբանների, շարժումը դեռ չունի հաջողության հասնելու լուրջ հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG