Մատչելիության հղումներ

Մյուլերը ռուսների միջամտության հարցով զեկույցը փոխանցել է ԱՄՆ արդարադատության նախարարություն


Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հնարավորինս արագ հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կազմած զեկույցը 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության մասին:

Մյուլերը մարտի 22-ին այդ զեկույցը պաշտոնապես փոխանցել է ԱՄՆ արդարադատության նախարար Ուլյամ Բարրին:

Մյուլերի թիմը 22 ամիս է աշխատել զեկույցի վրա: Նախարար Բարրն ասել է, որ առաջիկա օրերին օրենսդիրներին կտեղեկացնի «զեկույցի հիմնական եզրահանգումների մասին»:

Այժմ Բարրը, Արդարադատության նախարարությունը, Կոնգրեսը և Սպիտակ տունը պետք է որոշեն, թե զեկույցն ինչ ծավալով պետք է ներկայացվի ամերիկյան հանրությանը:

Օրենքը Մյուլերից պահանջում է զեկույցը հանձնել միայն Արդարադատության նախարարությանը:

Նախարար Բարրն ասել է, թե ցանկանում է զեկույցի մեծ մասը տրամադրել ԱՄՆ հանրությանը:

Կոնգրեսում կա մտավախություն, որ նախագահ Դոնալդ Թրամփը կպահանջի թաքցնել զեկույցում իր համար առավել անբարենպաստ դրույթները:

«Մենք պահանջում ենք ամբողջ զեկույցը, մեզ պետք չէ զեկույցի՝ Սպիտակ տան կողմից խմբագրված տարբերակը»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Էրիք Սուալվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG