Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ մինչև վերջին պահը կպայքարի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ Բրեքզիթը կարգավորված իրականացնելու համար:
«Շատ ժամանակ չի մնացել, բայց դեռ կա մի քանի օր», - ասել է Անգելա Մերկելը:
«Արդյո՞ք Բեռլինը պատրաստ է ինչ-որ նոր բան առաջարկել Լոնդոնին», - պատասխանելով այս հարցին՝ կանցլերն ասել է, թե հետաքրքրությամբ է ընդունել Բրիտանիայի խորհրդարանի խոսնակի մեկնաբանությունը, որ «երկու անգամ մերժված ծրագիրն ընդունելի դարձնելու համար վարչապետ Թերեզա Մեյը պետք է այն լրամշակի»:
Անգելա Մերկելը նշել է նաև, որ Գերմանիան ցանկանում է շատ ջերմ հարաբերություններ պահպանել Բրիտանիայի հետ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո: