Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը


Կանադայի խորհրդարանի շենքը Օտտավայում, արխիվ
Կանադայի խորհրդարանի շենքը Օտտավայում, արխիվ

Ստեփանակերտը ողջունում է մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը: Այդ մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։ Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։ Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով», - ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունում:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG