Աթենքում գրոհայինները հարձակման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության շենքը:
Հաղորդվում է, որ գրոհայինները շենքին մոտեցել են մոտոցիկլետով և պայթուցիկ, ամենայն հավանականությամբ՝ ձեռքի նռնակ են նետել:
Միջադեպը տեղի է ունեցել Հունաստանի մայրաքաղաքի Չալանդրիի թաղամասում: Մարդիկ չեն տուժել:
Ոստիկանները ենթադրում են, որ գրոհը կազմակերպել է «Ժողովրդական զինյալների խումբ» ձախակողմյան ծայրահեղական խմբավորումը:
2016 թվականին նմանօրինակ հարձակման է ենթարկվել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատունը:
Հունաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է գրոհը: