Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման կհանձնվի


Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին քաղաքապետարանի առաջարկը: Այդ նպատակով մրցույթ կհայտարարվի։

Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս նախագծով նախատեսում են բարձրացնել ավտոկայանատեղիների գործունեության արդյունավետությունը և ներդրումների ներգրավումը:

Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պնդմամբ՝ նախատեսվում է ներդնել մուտքի և ելքի ավտոմատ կառավարման համակարգ, կատարել վերանորոգման աշխատանքներ, թարմացնել լուսավորության համակարգը: Նաև, ըստ Սարգսյանի, կգործեն երկարաժամկետ օգտագործման փաթեթներ:

Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ մրցույթը շահած հավատարմագրային կառավարիչը գործունեության տեսակը չի կարող փոխել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG