Մատչելիության հղումներ

Ուկրաինայի քաղաքացին ահաբեկչության մեղադրանքով Ռուսաստանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման


Ուկրաինացի Պավլո Հրիբը Ռուսաստանի դատարանում, արխիվ
Ուկրաինացի Պավլո Հրիբը Ռուսաստանի դատարանում, արխիվ

Ռուսաստանի դատարանն Ուկրաինայի 23-ամյա քաղաքացի Պավլո Հրիբին ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Դոնի Ռոստովի դատարանի վճռի հրապարակումից հետո Հրիբը հայտարարել է, որ ամբողջությամբ հերքում է մեղադրանքը և հացադուլ է սկսում:

Հրիբն անհետացել է 2017 թվականին այն բանից հետո, երբ մեկնել է Բելառուս մի կնոջ հետ հանդիպելու նպատակով: Ըստ Հրիբի ազգականների, նա այդ կնոջ հետ ծանոթացել է համացանցում:

Նրանք պնդում են, որ Հրիբին Բելառուս հրավիրելու ամբողջ գործողությունը Ռուսաստանի անվտանգության ծառայության կողմից մշակված դավադրություն էր, որի արդյունքում երիտասարդին փոխադրել են Ռուսաստանի տարածք և ահաբեկչության մեղադրանք ներկայացրել:

Հրիբի հոր փոխանցմամբ, ռուսական կողմը մտադիր էր պատժել երիտասարդին Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը խստորեն դատապարտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG