Մատչելիության հղումներ

Ռուս-չեխական դիվանագիտական սկանդալ անշարժ գույքի շուրջ


Պրահայում Ռուսաստանի դեսպանությունը, արխիվ
Պրահայում Ռուսաստանի դեսպանությունը, արխիվ

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն հրավիրել է խորհրդակցության և ի պաշտոնե հայտնել է, որ Պրահան մտահոգիչ է համարում դեսպանատան կողմից անշարժ գույքի օգտագործման կանոնները չարաշահելու հանգամանքը:

Պրահան հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանատունը չեխական կողմի տրամադրած բնակարանների մի մասը ոչ թափանցիկ պայմաններով վարձակալության է տվել երրորդ անձանց:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Պրահայում անշարժ գույքի շահագործման կանոնները խախտելու մասին Չեխիայի պնդումը:

Ըստ չեխական կողմի, արտասահմանում անշարժ գույքի հարցերով զբաղվող ռուսական պետական գործակալությունը փորձում է ահաբեկել շենքի ոչ ռուս բնակիչներին և վտարել նրանց:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրավիրել է Չեխիայի դեսպանին և, իր հերթին, մտահոգություն է հայտնել «անշարժ գույքի հարցի շուրջ ի հայտ եկած անառողջ մթնոլորտի առիթով»:

Մոսկվան Պրահային հորդորել է «տհաճ հետևանքներից խուսափելու համար դրսևորել զսպվածություն և չսրել իրավիճակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG