Մատչելիության հղումներ

ԵՄ երկարաձգում է «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև մայիսի 22-ը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

ԵՄ ղեկավարները համաձայնել են երկարաձգել Մեծ Բրիտանիայի` ԵՄ լքելու վերջնաժամկետը մինչև մայիսի 22-ը:

ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն այս որոշումը կայացրել ենհինգշաբթի ուշ երեկոյան` մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո:

Ժամկետների երկարաձգման դիմաց Եվրամիության ղեկավարները պահանջում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ԵՄ հետ «Բրեքզիթ»-ի պայմանների շուրջ համաձայնագիրը վավերացնի մինչև մարտի 29-ը: Հակառակ պարագայում Մեծ Բրիտանիան ստիպված կլինի լքել ԵՄ-ն արդեն ապրիլի 12-ին:

«Ապրիլի 12-ն առանցքային ժամկետ է, քանի որ մինչ այդ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը պետք է որոշի` արդյո՞ք երկիրը մասնակցելու է Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին», - հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG