Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը Պուտինին չի հրավիրել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հանդիսություններին


Լեհաստան - Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո հուշահամալիրի է վերածվել, արխիվ
Լեհաստան - Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո հուշահամալիրի է վերածվել, արխիվ

Լեհաստանի նախագահը մերժել է արտգործնախարարության առաջարկն ու հրաժարվել է Ռուսաստանի նախագահին հրավիրել Վարշավա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-րդ տարելիցին նվիրված արարողություններին:

Պատճառաբանելով որոշումը՝ նախագահի խոսնակը հայտարարել է, թե Լեհաստանն այդ կարևոր օրը նշելու է այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք համագործակցում են Վարշավայի հետ խաղաղության ապահովման շուրջ՝ հարգելով միջազգային իրավունքը, այլոց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «1939-ին ագրեսորները հենց այդ սկզբունքներն էին ոտնահարում», - ընդգծել է Լեհաստանի նախագահականը:

Հիշատակի միջոցառումներին հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները, Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրները, այդ թվում՝ Ուկրաինան ու Բելառուսը:

Պաշտոնական Մոսկվան երեկ տարակուսանք էր հայտնել լեհ նախագահի որոշման կապակցությամբ, պնդելով, թե Ռուսաստանի նախագահին չհրավիրելով՝ Վարշավան «անտեսում է պատմական տրամաբանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG