Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչման հարցեր


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին Գերմանիայում հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:

Ըստ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արևելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար և քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը:

Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին:

Այսօր սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG