Մատչելիության հղումներ

Առնվազն 6 զոհ, 23 վիրավոր՝ Քաբուլում պայթյունների հետևանքով


Աֆղանստան - Պայթյունի հետևանքով վիրավորված երեխային տեղափոխում են հիվանդանոց, Քաբուլ, 21-ը մարտի, 2019թ․
Աֆղանստան - Պայթյունի հետևանքով վիրավորված երեխային տեղափոխում են հիվանդանոց, Քաբուլ, 21-ը մարտի, 2019թ․

Քաբուլում 6 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել այսօր տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով:

Պայթյուններն իրականացվել են հեռակառավարման վահանակով, երբ հարյուրավոր մարդիկ մասնակցել են Նովրուզի տոնակատարություններին: Տուժածների շարքում երկու երեխա կա:

Որևէ խումբ առայժմ կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել: «Թալիբան»-ը Associated Press-ին ուղարկած նամակում հերքել է իր մեղսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG