Մատչելիության հղումներ

Հայաստանում նշանակալի աճել է տեղային կիբերսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը


Հիշողության քարտ, արխիվ

Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք բախվել են տեղային կիբերսպառնալիքների, 2017 թվականի 26,37 տոկոսից 2018-ին աճել է մինչև 32,39 տոկոս։ Այս մասին հաղորդում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33 տոկոսից մինչև 33,22 տոկոս, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017-ի 28,33 տոկոսից մինչև 2018-ի 22,90 տոկոս ցուցանիշը։

«Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից ամենամեծ վտանգը ներկայացնում են տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ», - ասված է հաղորդագրությունում:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունն ընդգծում է, որ ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։

XS
SM
MD
LG