Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը խստացրել է Կարաջիչի դատավճիռը՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման


Ռադովան Կարաջիչը Հաագայի դատարանում, 20-ը մարտի, 2019թ․
Ռադովան Կարաջիչը Հաագայի դատարանում, 20-ը մարտի, 2019թ․

Հաագայի վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Բոսնիայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչին:

2016-ին Հաագայի դատարանը սերբ գործչին դատապարտել էր 40 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 1995 թվականի ամռանը Սրեբրենիցայում մահմեդականների ցեղասպանություն կազմակերպելու համար:

2016-ին կայացված դատավճիռը բողոքարկել էին ինչպես Կարաջիչի փաստաբանները, այնպես էլ մեղադրող կողմը: Կարաջիչը ձերբակալվել էր 2008 թվականի Բելգրադում: Նա միջազգային հետախուզման մեջ էր գտնվում ավելի քան 13 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG