Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում Գերմանիայում


Շարունակվում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այսօր հանդիպել է Միջազգային քաղաքականության և անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արևելյան Եվրոպա և Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:

Այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին և Գերմանիայի դաշնային կառավարությանն` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները և փորձագետները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG