Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի փաստաբանները միջնորդում են գրավի դիմաց ազատ արձակել նրան


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները երեկ դատարան են դիմել՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանը չի կարող գտնվել անազատության մեջ, քանի որ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե նա ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ էլ թաքնվել իրավապահներից։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG