Մատչելիության հղումներ

Ալիև. Ադրբեջանը դեմ է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր վերահաստատել է պաշտոնական Բաքվի տեսակետը` պնդելով, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխությունն անընդունելի է: Այս մասին Ալիևը հայտարարել է Նովրուզի առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում:

«Հայտնի է, որ հայկական կողմն առաջ է քաշել բանակցությունների ձևաչափի փոփոխության հարցը: Բնական է, սակայն, որ Ադրբեջանը չի կարող համաձայնել դրան: Դրա հետ մեկտեղ, Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ` պնդելով, որ բանակցությունների ձևաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները: Դա միանշանակ լուրջ ազդակ է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասել է Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ շեշտեց, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է, որը նորություն չէ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ Ադրբեջանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG