Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մարտի 24-ին նոր ղեկավար կընտրի


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մարտի 24-ին նոր ղեկավար կընտրի:

Սաակաշվիլին, ով կուսակցությունը հիմնադրել է 2001 թվականին և այժմ էլ բնակվում է արտասահմանում, ավելի վաղ հայտարարել էր, որ այդ պաշտոնում կառաջադրի Գրիգոլ Վաշաձեի թեկնածությունը:

Վրաստանի նախկին արտգործնախարարը ամիսներ առաջ պայքարում էր երկրի նախագահի պաշտոնի համար, սակայն ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է իշխանության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիին:

2013 թվականին երկիրը լքած Սաակաշվիլին պաշտոնապես չի զբաղեցրել կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, երբ Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Վրաստանի օրենսդրությունը արգելում է արտասահմանցիներին քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Սաակաշվիլիի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժը ունի 400 հազար անդամ, այսինքն՝ Վրաստանի բնակչության մոտ տասը տոկոսը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Սաակաշվիլին հայտարարել է, թե ապրիլի 1-ին՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, մտադիր է վերադառնալ Կիև, որտեղ անցյալ տարիներին փորձում էր ընդդիմադիր շարժում սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG