Մատչելիության հղումներ

Լոնդոնը մինչև մարտի 21-ը կդիմի ԵՄ-ին՝ «Բրեքզիթ»-ի հետաձգման պահանջով


Մեծ Բրիտանիայի խորհրդարանը «Բրեքզիթ»-ի հարցով հերթական քվեարկության ժամանակ, արխիվ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը «Բրեքզիթ»-ի հարցով հերթական քվեարկության ժամանակ, արխիվ

Լոնդոնը մինչև մարտի 21-ը պաշտոնապես կդիմի Եվրամիությանը՝ «Բրեքզիթ»-ի հետաձգման պահանջով, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության խոսնակը:

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը պաշտոնապես կդիմի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին «Բրեքզիթ»-ը հետաձգելու խնդրանքով», - ասել է Լորա Կյունսբերգը:

Ակնկալվում է, որ պաշտոնական Լոնդոնը կխնդրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը հետաձգել մինչև հունիսի 30-ը, սակայն այնպիսի ձևակերպմամբ, որ անհրաժեշտության դեպքում «Բրեքզիթ»-ը հետաձգվի ավելի երկար ժամկետով՝ ընդհուպ մինչև երկու տարի:

Թե՛ Բրյուսելը, թե՛ դաշինքի անդամ երկրների առաջնորդները բազմիցս ասել են, որ սկզբունքորեն դեմ չեն «Բրեքզիթ»-ի ժամկետների երկարաձգմանը, սակայն իրենց համար անհասկանալի է, թե հատկապես ինչ է հասցնելու այդ ընթացքում անել Մեյի կաբինետը:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կառավարությանը հանձնարարել է «Բրեքզիթ»-ի ժամկետները հետաձգելու հարցով դիմել Եվրամիությանը: Մինչ այդ պատգամավորները երկու անգամ տապալել են Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը` չնայած դրանում կատարված սկզբունքային փոփոխություններին, իսկ հետո ամբողջովին արգելել են Եվրամիությունից դուրս գալ առանց պայմանավորվածությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG