Մատչելիության հղումներ

Նախագահը հյուրընկալել է Լևոն Արոնյանին


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։

Արոնյանը նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:

Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. - «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG