Մատչելիության հղումներ

Ղրիմի բռնակցման 5-րդ տարեդարձը Պուտինը նշել է՝ այցելելով թերակղզի


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում, Սևաստոպոլ, 18-ը մարտի, 2019թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում, Սևաստոպոլ, 18-ը մարտի, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ղրիմի «վերամիավորման» 5-րդ տարեդարձը՝ այցելելով սևծովյան այդ թերակղզին, ինչը մեկ անգամ ևս քննադատության է արժանացել ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից։

2014 թվականի մարտի 18-ին Պուտինը ստորագրել է համաձայնագիր, որով, ըստ Մոսկվայի, Ղրիմը դարձել է Ռուսաստանի մաս՝ ռուսական զորքերի կողմից թերակղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելուց և հանրաքվե անցկացնելուց հետո, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG