Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, որ Իրանի հետ համատեղ գործողություններ է իրականացնում քրդերի դեմ


Թուրքիայի ԶՈւ տանկեր և զինծառայողներ, արխիվ
Թուրքիայի ԶՈւ տանկեր և զինծառայողներ, արխիվ

Թուրքիան պնդում է, որ Իրանի հետ համատեղ ռազմական գործողություններ է իրականացնում քուրդ անջատողականների դեմ, թեև իրանական կիսապաշտոնական լրատվամիջոցները, մեջբերելով երկրի զինվորականությանը, հերքում են դա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ գործողություններն ուղղված են եղել Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների դեմ, և հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Թուրքական TRT հեռուստաալիքը մեջբերել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերը. - «Այսօր առավոտյան ժամը 8-ին Թուրքիան Իրանի հետ միասին իրականացրել է առաջին համատեղ գործողությունը»:

Այդուհանդերձ, չի հստակեցվել, թե որտեղ է տեղի ունեցել գործողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG