Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ը կնվազի ևս 3-4 աստիճանով, մարտի 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: