Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվայի և Երևանի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Նախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հրատապ թեմաները: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ», - նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG