Մատչելիության հղումներ

Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել են «Վրաստան -ՆԱՏՕ 2019» բազմազգ զորավարժությունները


«Վրաստան -ՆԱՏՕ 2019» զորավարժություններ
«Վրաստան -ՆԱՏՕ 2019» զորավարժություններ

Վրաստանում այսօր մեկնարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպած բազմազգ զորավարժությունները, որոնց ընդհանուր առմամբ 24 պետություններ են մասնակցում, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան:

Զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում: Զորախաղերը կշարունակվեն մինչև մարտի 29-ը:

«ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները գերազանց հնարավորություն են թե՛ Վրաստանի, թե՛ դաշինքի անդամ պետությունների, թե՛ գործընկեր երկների համար: Դրանք զինծառայողներին հնարավորություն են տալիս տարբեր սցենարներով զարգացող իրադարձությունների պարագայում համագործակցության և արդյունավետ գործունեության լուրջ փորձ ձեռք բերել: Այս զորավարծությունները նաև հնարավորություն են տալիս, որպեսզի զինվորականներըն իրենց այդ փորձառությամբ կիսվեն ՆԱՏՕ-ի գործընկերների հետ` առավել արդյունավետ գործելով», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ Լադիսլավ Յունգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG