Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը երկրի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների դեմ պայքարելու է իրավական մեթոդներով:
«Ես արդեն իսկ հանձնարարել եմ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությանը, ինչպես նաև Արդարադատության և Արտաքին գործերի նախարարություններին հայցեր նախապատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների այն բոլոր քաղաքացիների, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են պատժամիջոցների մշակմանը և կյանքի կոչմանը», - հայտարարել է Ռոհանին: