Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս:
Սիրիայի մայրաքաղաքում նա բանակցություններ է անցկացրել այդ երկրի Զինված ուժերի հրամանատարությանհետ:
Իրանական FARS գործակալության տեղեկություններով՝ այսօր արդեն Բաղերին եռակողմ հանդիպումներ կունենա Սիրիայի և Իրաքի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ:
Իրանական աղբյուրների պնդմամբ, հանդիպումների նպատակը` «ահաբեկչության դեմ պայքարի համակարգումն է»: