Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» դեմ գործողությունները մուտք են գործել եզրափակիչ փուլ


«Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ը Բադուզում, 12 մարտի, 2019թ.
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ը Բադուզում, 12 մարտի, 2019թ.

«Սիրիայի ժողովրդավարական ուժերի» պնդմամբ, վերջին երկու ամիսներին Բաղուզ քաղաքի շրջանում անձնատուր է եղել«Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 5 հազար զինյալ, այսօր հայտարարել է ժողովրդավարական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Կինո Գաբրիելը:

«Հունվարի 9-ից ի վեր մեր ուժերին է հանձնվել շուրջ 29 հազար մարդ: Դրանց մեծ մասն ահաբեկիչների ընտանիքների անդամներն են: Անձնատուր եղած ահաբեկիչների թիվը հասնում է 5 հազարի», - նշել է Գաբրիելը:

Սիրիայի արևելքում գտնվող Բաղուզ քաղաքը վերջին համեմատաբար խոշոր բնակավայրն է, որ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո:

Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովդրավարական ուժեր»-ի պնդմամբ, սակայն, Բաղուզում ընթացող գործողություններն այժմ եզրափակիչ փուլում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG