Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահը չի բացառել կառավարության հրաժարականը


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Վենեսուելայի փոխնախագահը` նշելով, որ Մադուրոն կոչ է արել նախարարների կաբինետին հրաժարական ներկայացնել` «գործադիր իշխանության արմատական վերակազմավորում իրականացնելու նպատակով»:

Մադուրոյի պնդմամբ, այդ քայլը «հնարավորություն կտա պաշտպանել հայրենիքը, Բոլիվարին և Չավեսին ցանկացած սպառնալիքից»:

Վենեսուելայի նախագահի այս հայտարարությունը հնչել է երկրում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումից մեկ օր անց:

Այդ հետազոտությունների համաձայն, Վենեսուելայի բնակիչների 89 տոկոսը կողմ է արտահայտվել նախագահիև կառավարության հրաժարականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG