Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-ից 4 աստիճանով. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Մարտի 20-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-ից 4 աստիճանով, 20-ից 21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-ին հնարավոր է կարճատև տեղումներ: Մարտի 20-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG