Մատչելիության հղումներ

Արևմուտքը քննադատում է Մոսկվային Ղրիմի բռնակցման հինգերորդ տարվա կապակցությամբ


Ղրիմը՝ OSM քարտեզագրման բաց համակարգում, նոյեմբեր, 2018թ.
Ղրիմը՝ OSM քարտեզագրման բաց համակարգում, նոյեմբեր, 2018թ.

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները Ղրիմի բռնակցման հինգերորդ տարվա կապակցությամբ հայտարարություններ են տարածել՝ վերստին ընդգծելով, որ ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Եվրամիության բանաձևը հրապարակել է կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծելով՝ «բռնազավթումը ուղիղ մարտահրավեր է միջազգային անվտանգությանը, և որ Եվրամիությունը շարունակելու է Ղրիմի բռնակցումը չճանաչելու իր քաղաքականությունը, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով»:

ԵՄ փաստաթուղթը նաև քննադատում է անցած նոյեմբերին Ազովի ծովում Ռուսաստանի զինուժի կողմից ուկրաինական նավերի վրա կատարված հարձակումը, ինչպես նաև Ղրիմի կամրջի կառուցումը՝ առանց Ուկարինայի համաձայնության:

Պետդեպարտամենտը իր հերթին հայտարարել է՝ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն «անօրինական ֆարս էր, որն անցկացվել է հրազենի փողերի սպառնալիքի տակ»:

Մինչ Արևմուտքը դատապարտում է և խստացնում պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ թերակղզու բռնակցման համար, Ռուսաստանի իշխանությունները Ղրիմում շքերթներ ու տոնական հանդեսներ են անցկացնում, իրենց խոսքով, «վերամիավորումը» տոնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG