Մատչելիության հղումներ

Բերլուսկոնիի գործով առանցքային վկան կարող է թունավորված լինել ռադիոակտիվ նյութով


Իտալիայում դատախազությունը քննություն է սկսել`պարզելու Մարոկոյում ծնված 34 ամյա մոդել Իման Ֆադիլի մահվան հանգամանքները. կասկածներ կան, որ երիտասարդ պարուհին թունավորվորվել էր ռադիոակտիվ նյութով:

Մոդելը որպես առանցքային վկա էր անցնում նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցված քրեական գործով, որին մեղադրում են անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու և գինարբուքի երեկոներ կազմակերպելու մեջ։ Քննությունը պնդում է, որ մեդիամագնատը կաշառել է այս գործով անցնող վկաներին:

Ֆադիլը 2012֊ին ցուցմունք էր տվել Բերլուսկոնիի դեմ, և ամիսներ անց նորից պետք է ելույթ ունենար դատարանում:

Միլանի գլխավոր դատախազը «Ռոյթերզի» հետ զրույցում փաստել է, որ նրա մահվան հանգամանքները կասկածելի են, բժշիկները ախտաբանական որևէ խնդիր չեն գտել։

Բերլուսկոնին հրաժարվել է մեկնաբանություններից և պնդել, թե երիտասարդ պարուհուն չի ճանաչել, նրա հետ երբեք չի զրուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG