Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ լրատվականի

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ այսօր անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին ու ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն փոխանցմամբ, ներկայացնելով օրվա աշխատակարգը՝ ՊԲ հրամանատարը անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը:

Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:

Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ:

ՊԲ հրամանատարը ուշադրություն է հրավիրել այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունն ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում, և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG