Մատչելիության հղումներ

Վարչապետը և գործարարները քննարկել են ներդրումային միջավայրի բարելավման հարցեր


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր են քննարկվել ուրբաթ երեկոյան Գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ընթրիքի ժամանակ:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են, և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը:

Տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG