Մատչելիության հղումներ

Վարչապետն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին. Վլադիմիր Կարապետյան


Վլադիմիր Կարապետյան

Օպերայի մերձակա սրճարանների ապամոնտաժումը «սովորական գործընթաց է, որը պարզապես վերականգնում է այն, ինչի մասին բազմիցս խոսել են ընտրություններից առաջ», այսօր «Ազատության» եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Վարչապետի խոսնակը հիշեցրեց, որ, մասնավորապես, Երևանի քաղաքպետի ընտրություններից առաջ ևս խոսվել է Օպերայի մերձակա կանաչ տարածքները վերականգնելու մասին։ ֊ «Այսինքն, որևէ մեկի համար այդ քաղաքական ուժի դիրքորոշումը առ այն, որ պետք է վերականգնվի արդարությունը, կանաչ գոտիները, ապօրինի սրճարանները պետք է դուրս մղվեն՝ նորություն չի եղել», ֊ ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների պնդումներին, թե իրենց ապրուստի հաշվին է արվում այս գործընթացը, Կարապետյանը մատնանշեց. ֊ «Չեմ կարծում, որ այն արտոնյալ պայմանները, որ իրենք ունեին և մի քանի տարի օգտագործում էին, արդար վերաբերմունք էր այլ գործարարների համար, որոնք նույն բիզնեսում ներգրավված են։ Այսինքն, ես որևէ խնդիր չեմ տեսնում, արդարացված եմ համարում այս գործողությունը, և վարչապետը նույնպես, չխառնվելով այս պրոցեսի մեջ, իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին իր ձեռնարկած գործողության մեջ»։

Վլադիմիր Կարապետյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG