Մատչելիության հղումներ

Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել


Ուկրաինա - Գլոբալ ջերմացման դեմ ակցիան Կիևում, 15-ը մարտի 2019թ.
Ուկրաինա - Գլոբալ ջերմացման դեմ ակցիան Կիևում, 15-ը մարտի 2019թ.

Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ այս ուրբաթ ևս դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել՝ պահանջելով իշխանություններից կոնկրետ քայլեր ձեռնարկել գլոբալ ջերմացման դեմ:

Ակցիաները աշխարհով մեկ են տարածվել Շվեդիայից, որտեղ դպրոցական Գրետա Տունբերգը անցած սեպտեմբերից միայնակ ցույցեր է սկսել խորհրդարանի մոտ՝ շրջակա միջավայրը պաշտպանելու պահանջով: Ամիսներ շարունակված նրա պայքարը այժմ հազարավորներին է ոգեշնչել, այսօրվա ցույցն անցել է «Հիմա, կամ երբեք», «Դինոզավրերն էլ կարծում էին, թե ժամանակ ունեն», «Մենք դասադուլ ենք անում, որ ձեզ դաս տանք», «Ապագան մերն է» կարգախոսներով:

Ցույցերը նախաձեռնած 16-ամյա ակտիվիստն, ի դեպ, վերջերս առաջադրվել է Նոբելյան Խաղաղության մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG