Մատչելիության հղումներ

Ղրիմը նշում է Ռուսաստանի հետ միավորման 5-ամյակը


Ղրիմ - Հանդիսությունները Սիմֆերոպոլում, 15-ը մարտի, 2019թ.
Ղրիմ - Հանդիսությունները Սիմֆերոպոլում, 15-ը մարտի, 2019թ.

Ղրիմը նշում է Ռուսաստանի հետ միավորման 5-ամյակը՝ համերգներով, հանդիսավոր երթերով ու ելույթներով:

Միջոցառումներին մասնակցելու համար թերակղզի է ժամանել նաև Մոսկվայի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և խմբակցությունների առաջնորդների գլխավորությամբ։ Վոլոդինը՝ դիմելով Ղրիմի բնակիչներին, առաջարկել է հաշվել՝ որքան գումար է կորցրել թերակզին Ուկրաինայի կազմում, և Կիևից փոխհատուցում պահանջել այդ, իր խոսքով, դժվարին տարիների համար:

Արևմուտքը պնդում է, որ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը, և մի շարք պատժամիջոցներ է սահմանել Կրեմլի դեմ՝ պահանջելով վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG