Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մինսկը քննադատում է Ռուսաստանի դեսպանին


Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչ, արխիվ

Պաշտոնական Մինսկը քննադատել է Բելառուսում Ռուսաստանի դեսպանին՝ պնդելով, թե վերջինս չի հասկանում տարբերությունը դաշնային նահանգի և անկախ պետության միջև:

«Խորհուրդ կտայինք ավելի շատ ժամանակ հատկացնել և ուսումնասիրել այն երկրի առանձնահատկությունը, որտեղ դեսպան ես աշխատում», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը:

Մինչ այդ՝ երեկ, Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել էր, թե Կրեմլը Բելառուսին չի պարտադրում միասնական պետություն ստեղծել, Բելառուսն է արտոնություններ պահանջում Մոսկվայից, որոնք չեն կարող տրամադրվել՝ առանց ինտեգրացիան խորացնելու:

«Բելառուսը տարեկան 5-6 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն է ստանում Ռուսաստանից, վերջերս էլ մեր գործընկերները պահանջում են գազը մատակարարել Ռուսաստանի ներքին գներով և նոր սուբսիդիաներ ու էժան վարկեր հատկացնել: Եթե մենք իսկապես միութենական պետություն ենք ստեղծում, այս հարցերն, ընդհանուր առմամբ, տեղին են, սակայն առանց միասնական արժույթի, հարկային, մաքսային ու այլ քաղաքականության ինտեգրացիայի այդ աստիճանին հնարավոր չէ հասնել», - ասել էր Ռուսաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG