Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ը՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում


Լոնդոնի «Արսենալ»-ը անցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում անցած գիշեր հյուրընկալելով ֆրանսիական «Ռեն» ակումբին՝ լոնդոնցիները 3:0 հաշվով առավելության հասան: Երկու գոլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, մեկ գնդակ էլ մրցակցի դարպասն ուղարկեց Էյնսլի Մեյթլանդ-Նայլզը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին՝ փոխարինելով Մեսութ Օզիլին:

Առաջին հանդիպումը Ֆրանսիայում ավարտվել էր 3:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:

Հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք են ձեռք բերել նաև անգլիական և լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսի»-ն, իսպանական «Վալենսիա»-ն և «Վիլյառեալ»-ը, իտալական «Նապոլի»-ն, գերմանական «Ֆրանկֆուրտ»-ը, չեխական «Սլավիա»-ն և պորտուգալական «Բենֆիկա»-ն:

Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն այսօր կայանալիք վիճակահանությամբ, հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին և 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG