Մատչելիության հղումներ

Իրանում գազի պայթյունից 4 մարդ է սպանվել


Իրան - Հրշեջները դեպքի վայրում, Խուզեստան նահանգ, 14-ը մարտի, 2019թ․
Իրան - Հրշեջները դեպքի վայրում, Խուզեստան նահանգ, 14-ը մարտի, 2019թ․

Իրանում գազատարի պայթյունի հետևանքով սպանվել է առնվազն 4 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել Խուզեստանի նահանգում:

Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել վառելիքի արտահոսքը խողովակաշարի վնասված հատվածից:

Զոհվել են երկու տղամարդ, մի կին և մի երեխա, վիրավորվել է ևս հինգ մարդ:

Վթարի վայրում հրդեհվել են հինգ մեքենաներ: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Տուժողների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Մասնագետների փոխանցմամբ, Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները հին են, դրանք հարկ է նորոգել կամ փոխել, սակայն արևմտյան պատժամիջոցների հետևանքով երկիրը չունի այդ համակարգերը նորոգելու համար անհրաժեշտ միջոցներ:

Լուրջ խնդիր է նաև էներգետիկայի բնագավառի հիմնարկներում անվտանգության կանոնների պահպանման ցածր աստիճանը:

2018 թվականին Թեհրանում մարզական համալիրում գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG