Մատչելիության հղումներ

Բեթո Օ՝Ռուռքը ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում


Բեթո Օ՝Ռուռք
Բեթո Օ՝Ռուռք

Տեխասի նահանգից երեք անգամ կոնգրեսական ընտրված դեմոկրատական Բեթո Օ՝Ռուռքը մտադիր է առաջադրվել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում:

46-ամյա Օ՝Ռուռքը քաղաքական ասպարեզում համեմատաբար անհայտ անձ էր մինչև պահպանողական Թեխասից սենատորի պաշտոնի համար հանրապետական Թեդ Քրուզի հետ իր վարած անհաջող ընտրարշավը:

Ենթադրվում է, որ Օ՝Ռուրքն այսօր պաշտոնապես կհաղորդի առաջիկա ընտրություններում առաջադրվելու մասին:

Դեմոկրատական հավանական թեկնածուներից նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դեռ որևէ հստակ հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, մինչդեռ, սենատոր Բերնի Սանդերսն արդեն ասել է, որ կառաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG