Մատչելիության հղումներ

Չենք թողնելու երբեք այլևս Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ. թաղապետ


Չենք թողնելու երբեք այլևս Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Այսօր խոսքը վերաբերվում է երկու կաֆեներին, եթե չեմ սխալվում երկու կաֆեներում գրանցված 8 հոգի են։ Եթե մենք խոսում ենք իրավական պետությունից, հեղափոխությունից և եթե մենք փորձում ենք այս ամբողջը կատարել և 81 տոկոսը մեզ վստահել է, վստահել է առաջին հերթին սենց բաների համար, ընկերներ, որ կարողանանք էս ցավոտ ռեֆորմներն անել, իհարկե սա ցավոտ է, հասկանում ենք այդ մարդկանց, բայց մենք էդ մարդկանց ոչ տունն ենք քանդում, ոչ էլ, մեզանից խլածը՝ երևանցիներից ու երևանից։ Մենք ընդամենը խնդրում ենք ազատել զբոսայգին», - ասաց թաղաապետը։

Օպերայի հարակից տարածքում շարունակում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG