Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը՝ Եվրոատլանտյան աշխարհի համար հիմնական սպառնալիք»


Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Քերթիս Սթապարոթին, արխիվ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Քերթիս Սթապարոթին, արխիվ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Քերտիս Սքապարոթին հայտարարել է, որ Հին մայր ցամաքում Եվրոատլանտյան անվտանգության համար հիմնական սպառնալիքը Ռուսաստանն է:

Գեներալը մտահոգություն է հայտնել զինված ուժերն արագ արդիականացնելու Մոսկվայի մտադրության կապակցությամբ:

Այդ մասին Սքապարոթին խոսել է Ներկայացուցիչների տան Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում:

Իր ելույթում նա ասել է, որ Ռուսաստանը բոլոոր միջոցներով, այդ թվում՝ ապատեղեկատվություն տարածելով և ծայրահեղականներին սատարելով, փորձում է խոչընդոտել ՆԱՏՕ-ի և բալկանյան երկրների ինտեգրումը:

«Ռուսաստանը շարունակում է կայանալ որպես ռազմավարական մրցակից և հանդիսանում է Եվրոատլանտյան անվտանգության համակարգին սպառնացող հիմնական գործոնը», - ասել է ամերիկացի գեներալը:

Նրա փոխանցմամբ, թեպետ Միացյալ Նահանգները գլոբալ առումով պահպանում է Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը՝ զինված ուժերի կարողությունը զարգացնելու Մոսկվայի մտադրությունը սահմանափակում է աշխարհի տարբեր հատվածներում անարգել գործելու և Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու ԱՄՆ կարողությունը:

Նա ասել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել զինված ուժերը զարգացնելու Ռուսաստանի նախաձեռնությունները:

Գեներալի փոխանցմամբ, ամերիկյան ռազմական հզորությունն անառարկելի բարձրության վրա պահելու համար Միացյալ Նահանգները պետք է շարունակի անհրաժեշտ չափով ներդրումներ տրամադրել Պենտագոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG