Մատչելիության հղումներ

Պակիստանը պատրաստ է ընդառաջել հնդիկ ուխտագնացներին


Պակիստանի արտաքին գոործոց նախարարության խոսնակ Մոհամադ Ֆայսալը, արխիվ
Պակիստանի արտաքին գոործոց նախարարության խոսնակ Մոհամադ Ֆայսալը, արխիվ

Հնդկաստանի և Պակիստանի պաշտոնյաներն այսօր պետք է հանդիպեն և քննարկեն սիքհ ուխտագնացներին առանց վիզաների Պակիստանի տարածք թողնելու հարցը:

Սիքհերը ցանկանում են մասնակցել Պակիստանի տարածքում գտնվող իրենց սրբավայրում նախատեսված ավանդական կրոնական արարողությանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռավեշ Կումարն ասել է, որ այդ կրոնական ուղղության հնդիկ հետևորդները Պակիստան մուտք կգործեն սահմանի մոտ գտնվող Աթթարի ավանի անցակետով:

Պակիստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մոհամադ Ֆայսալն ասել է, որ «ընդառաջելով ուխտագնացներին՝ Իսլամաբադը ցանկանում է երկու երկրների միջև առկա թշնամությունը վերածել բարեկամության»:

Շաբաթներ առաջ երկու երկրների զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել Քաշմիրի վիճահարույց տարածքում:

1947 թվականին Հնդկական ենթամայրցամաքի քաղաքական բաժանումից և Հնդկաստանի ու Պակիստանի անկախության հռչակումից հետո այդ երկու երկրների միջև տեղի է ունեցել երկու խոշոր պատերազմ Քաշմիրի համար:

Բացի այդ, ամեն տարի այդ տարածքում տեղի են ունենում բախումներ և ահաբեկչական գրոհներ: Հնդկաստանը և Պակիստանը միջուկային զենք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG